Health Encyclopedia
Search Clinical Content Search Health Library
A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z A-Z Listings

Հղիության 34-ից 36-րդ շաբաթ. Խնամքի ցուցումներ

Weeks 34 to 36 of Your Pregnancy: Care Instructions

Ձեր որովայնը բավականին մեծացել է։ Գրեթե ժամանակն է ծննդաբերելու: Ձեր երեխայի թոքերը գրեթե պատրաստ են շնչելու համար: Գանգի ոսկորները բավականաչափ ամուր են ձեր երեխայի գլուխը պաշտպանելու համար: Բայց նրանք բավականաչափ փափուկ են ծննդաբերական ուղիներով անցնելու համար:

../images/57adbd7edb51336afaa3ed855b35e7b5.jpg

Հավանաբար ձեզ կհետաքրքրի, թե ինչ սպասել ծննդաբերության ժամանակ: Քանի որ յուրաքանչյուր ծննդաբերություն տարբեր է լինում, որևէ կերպ հնարավոր չէ իմանալ, թե ինչպիսին է լինելու ծննդաբերությունը ձեզ համար: Խոսեք ձեր բժշկի կամ մանկաբարձուհու հետ ձեր մտահոգությունների մասին:

../images/907b9058a93281ecffd5916bf771d262.jpg

Դուք հավանաբար Բ խմբի ստրեպտոկոկի (group B streptococcus, GBS) հայտնաբերման թեստ կհանձնեք: GBS-ը բակտերիա է, որը կարող է ապրել հեշտոցում և ուղիղ աղիքում: GBS-ը կարող է փոխանցվել ձեր երեխային ծնվելուց հետո: Եթե անալիզը դրական է, ծննդաբերության ժամանակ դուք հակաբիոտիկներ կստանաք:

../images/ee837a9f29e5a523316e6631e5b2feb0.jpg

Ընտրեք, թե ցավազրկման որ տեսակն եք ցանկանում կատարել ծննդաբերյան ընթացքում: Դուք կարող եք ընտրել մի քանի տեսակներից, ներառյալ դեղորայքային և ոչ դեղորայքային տարբերակները: Դուք կարող եք օգտագործել ցավազրկման մի քանի տեսակներ:

../images/4465322d06e4755a1c0788c2bcd8a05c.jpg

Իրազեկվեք այն մասին, թե ինչպես կարող են դեղամիջոցները մեղմացնել ծննդաբերության ցավերը։ Որոշ դեղեր նվազեցնում են անհանգստությունը և օգնում են ցավի դեպքում: Մյուսները թմրեցնում են ձեր մարմնի ստորին հատվածը, որպեսզի դուք ավելի քիչ ցավ զգաք:

../images/c53ee5f70c6bbc6b8c95575a267464a3.jpg

Տեղեկացրեք ձեր բժշկին ցավազրկող դեղամիջոցի՝ ձեր ընտրության մասին: Դա արեք նախքան ծննդաբերությունը սկսելը կամ ծննդաբերության շատ վաղ շրջանում: Հնարավոր է որ դուք փոխեք ձեր մտադրությունը ծննդաբերության ընթացքում:

../images/5c8eca6d695ef98f3615e6cefd1daabb.jpg

Իրազեկվեք ծննդաբերության փուլերի մասին:

  • Առաջին փուլը ներառում է վաղ ծննդաբերությունը, ակտիվ ծննդաբերությունը և արգանդի պարանոցի բացումը։ Կծկումները սկսվում են ծննդաբերության վաղ շրջանում: Ակտիվ ծննդաբերության ժամանակ կծկումներն ուժգնանում են, ավելի երկար են տևում և առավել հաճախակի են լինում։ Արգանդի պարանոցի բացման ժամանակ ձեր արգանդի վզիկը ձգվում է և կծկումներն ուժգնանում են։

  • Երկրորդ փուլը սկսվում է այն ժամանակ, երբ դուք պատրաստ եք մղել: Այս փուլում ձեր երեխան ծնվում է:

  • Երրորդ փուլում դուք կունենաք մի քանի կծկումներ ևս՝ ընկերքը դուրս մղելու համար:

Բուժման և անվտանգության համար կարևոր դեր է խաղում հետագա ամբուլատոր վերահսկողությունը: Խնդիրներ նկատելիս անպայման նշանակեք տեսակցություններ, այցելեք բժշկին և զանգահարեք: Լավ կլինի նաև, որ պահպանեք ձեր անալիզների արդյունքները և դեղացանկը, որն ընդունում եք:

Ընթացիկ դրությամբ:: 10 հուլիսի 2023

Բովանդակության տարբերակ:: 14.0

Լիցենզիայի տակ հարմարեցված խնամքի ցուցումներ Ձեր առողջապահության մասնագետը: Եթե ունեք հարցեր բժշկական վիճակի կամ այս հրահանգի վերաբերյալ, միշտ հարցրեք ձեր առողջապահական մասնագետին:. Healthwise, Incorporated մերժում է ցանկացած երաշխիք կամ պատասխանատվություն այս տեղեկատվությունը օգտագործելու համար:.

© 2006-2025 Healthwise, Incorporated.
Powered by
Disclaimer